Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը Եվրոպային կոչ է արել օգնել Կիևին
Zn.ua-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի վարչապետ ու Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը Գդանսկում ունեցած ելույթում Ուկրաինայի իրադարձությունները որակել է որպես պատերազմ և Եվրոպային կոչ է արել օգնել Կիևին:
Նշվում է, որ Գդանսկում երեկ հարգել են 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա նացիստական Գերմանիայի հարձակման հետևանքով զոհվածների հիշատակը:
Դոնալդ Տուսկը հիշեցրել է, որ հենց այդ իրադարձությունից սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչի համար էլ ներկայումս անկարելի է թույլատրել, որ իրավիճակը կրկնվի Ուկրաինայի արևելքում: