Գվարդիոլան պատասխանել է Մոուրինյոյին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» դերբիից (1:2) հետո հայտարարել էր, թե «Սիթին» կիրառում է տակտիկական խախտումներ:
«Ես երբեք իմ խաղացողներին նման բան չեմ ասել: Չգիտեմ, թե խաղադաշտում որքան խախտումներ ենք անում, սակայն երբ գնդակին տիրում ենք 70%-ի չափով, մենք չենք լինի նման թիմ:
Իհարկե, մենք էլ ենք խախտումներ անում: Մենք սուրբ չենք: Դա խաղի բնույթից է կախված: Երբեմն, երբ պայքարում եք գնդակի համար, խախտում եք անում ու դեղին քարտ ստանում: Սա ֆուտբոլ է», ասել է Գվարդիոլան:


