Անկարան շարունակում է պնդել, որպեսզի ԱՄՆ-ն խզի կապերը սիրիացի քրդերի հետ և հետ վերցնի իր սպառազինությունները
Պենտագոնը պետք է անմիջապես վերադարձնի իր սպառազինությունները՝ 4000 բեռնատար զենքով, որոնք ուղարկել է Սիրիայի հյուսիս՝ աջակցելու համար քրդական ջոկատներն։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախգահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հաղորդում է Anadolu-ն։
Նա հավելել է, թե միայն Անկարային է վերապահված որոշել, թե ով կարող է սպառնալիք հանդիսանալ թուրքական պետության ազգային անվտանգության համար։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ քրդերին ողարկված զենքը վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար և ուղղված է ԻՊ-ի դեմ պայքարին։