Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված 400 հա տարածքը, որովհետև առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» վերնագրով, հարցազրույցի շարքի երրորդ մասը
[b]Ձեզ մեղադրում էին նրանում, որ Ապրիլյան պատերազմում մենք կորցրեցինք մոտ 800 հեկտար տարածք: Արդյո՞ք սա իսկապես հաղթանակ էր:[/b]
Այո, անկասկած, սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերը օգտագործած հակառակորդի նկատմամբ: Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք լայնածավալ հարձակումները, նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր: Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե՝ 800: Պատերազմից հետո իմ ասածը այն էր, որ նրանք կարողացել են 800 000 հեկտար անվտանգության գոտուց ետ վերցնել 800 հեկտարը, այսինքն`0.1 տոկոսը:
[b]Ինչո՞ւ Դուք Զինված ուժերին հրաման չտվեցիք վերադարձնելու անվտանգության գոտու այդ հատվածը:
[/b]
Պատերազմի ընթացքում, ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին: Եվ իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական: