Մոսկվայում կայացել է 4-րդ ամենամյա միջազգային «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Համաձայնություն» մրցանակը շնորհվում է 2014 թվականից Սփյուռքի ամենախոշոր հայկական կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության կողմից: Այս մրցանակը հանդիսանում է եղբայրական բարեկամության, ժողովուրդների և երկրների միասնության և փոխըմբռնման խորհրդանիշ:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ:
2017 թվականին «Համաձայնություն» մրցանակաբաշխության «Ազգի հպարտություն» անվանակարգում պարգևատրվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև երկակի «Գրեմմի» մրցանակի հավակնորդ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ:
Մրցանակը մաեստրո Օրբելյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: