1269 դիտում
14:53 14-12-2015
Կայացել է «Մուլտիկնիկ» ամենամյա 5-րդ մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել «Մուլտիկնիկ» ազգային, մանկապատանեկան, երաժշտական ամենամյա 5-րդ մրցանակաբաշխությանը, որի կազմակերպմանն այս տարի ևս աջակցել է Երևանի քաղաքապետարանը: Մրցանակաբաշխության նպատակը տաղանդավոր երեխաների կարողությունները բացահայտելն ու հանրությանը ներկայացնելն է:
«Մուլտիկնիկ» համացանցային ռեսուրսի միջոցով երեխաների քվեարկության արդյունքում տարբեր անվանակարգերում իրենց լավագույն կողմերով դրսևորած իրենց հասակակիցներն, իսկ առանձին դեպքերում նաև մեծահասակները ստացել են մրցանակներ մանուկների կողմից սիրված «քեռի մուլտիկնիկի»` ռեժիսոր և պրոդյուսեր Կորյուն Մայիլի կողմից:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են հայտնի դերասաններ, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Հատուկ մրցանակի է արժանացել նաև Մանկական եվրատեսիլ միջազգային երգի 2015թ. մրցույթում Հայաստանը ներկայացրած և երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած փոքրիկ Միկան, ում մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է միջազգային բեմում հրաշալի հանդես եկած պատանի արտիստին, այնուհետ նշել, որ «Մուլտիկնիկ» ազգային, մանկապատանեկան,երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունն իր տեսակի մեջ իրոք եզակի է և գործունեության տարիներին բազմաթիվ փոքրիկ տաղանդներ է բացահայտել:
Դիմելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս սատարելու է այն նախագծերին, որոնք միտված են հրաշամանուկների բացահայտմանը: Մրցանակների արժանացած բոլոր մասնակիցները երգել են,պարել, նվագել ու անգամ կրկեսային համարներով ներկայացել: Շոու ծրագրի ընթացքում փոքրիկների տրամադրությունն ավելի են բարձրացրել «Գոշա» կրկեսի արտիստները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
3893 դիտում
21:14 01-12-2017
Մոսկվայում կայացել է 4-րդ ամենամյա միջազգային «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
23921 դիտում
20:39 09-12-2015
Կայացավ aad.am կայքի 6-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Այս բաժնից
454 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
874 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
763 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը