211652_close_icon
views-count3638 դիտում article-date 20:09 01-12-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։ Բացահայտվել է խարդախության 5, գողության և խուլիգանության 3-ական, ապօրինի ծառահատման 2, անձի առևանգման, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր