211652_close_icon
views-count2687 դիտում article-date 23:28 30-11-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 29-ից 30-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, խարդախության և յուրացման 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության, խարդախության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր