Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում դեկտեմբերին. ԱԻՆ–ը ներկայացրել է ամսական կանխատեսումը
[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզերի նախալեռներ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-1C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+10C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -20...-24C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-14C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+11C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
[b]Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզերի լեռնային շրջաններ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -5...-7C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 0...+5C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -25...-30C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-21C, միջին բացարձակ առավելագույնը` +4...+80C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
[b]Լոռու մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+10C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -22...-27C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-20C, միջին բացարձակ առավելագույնը +11...+12C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ(նորման` 19...20 մմ):
[b]
Տավուշի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +8...+13C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -12...-16C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -9...-12C, միջին բացարձակ առավելագույնը` +14...+17C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21...23 մմ):
[b]Վայոց Ձորի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 0...-1C, լեռնային շրջաններում` -5...-7C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +8...+10C, լեռնային շրջաններում` 0...+5C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -20...-23C, լեռնային շրջաններում` -25...-27C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում`-12...-13C, լեռնային շրջաններում` -17...-18C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում +10...+11C, լեռնային շրջաններում` +5...+6C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ):
[b]Սյունիքի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +1...+4C, նախալեռնային շրջաններում` -3...-5 C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10...+14C, նախալեռնային շրջաններում` +2...+7C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-15C, նախալեռնային շրջաններում` -15...-20C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6...-10C, նախալեռնային շրջաններում -13...-20C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում +15...+19C, նախալեռնային շրջաններում +11...+14C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, նախալեռնային շրջաններում 19.,.54 մմ):
[b]Երևան քաղաք[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...+1C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+10C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -20...-22C, բարձրադիր մասերում մինչև -13...-15C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`-11...-13C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+11C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: