13448 դիտում
21:20 30-08-2017
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում սեպտեմբերին. ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15C ցածր:
Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...40C, նախալեռնային շրջաններում՝ 33...38C, լեռնային շրջաններում՝ 30...31C:
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...23C է, երկրորդում՝ 20C և երրորդում՝ 18...19C:
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունն էապես չի փոխվում:
[b]Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը[/b]
[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...22C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 37...39C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10...12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...6C, առավելագույնը՝ 34...35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ):
[b]Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...15C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 27...30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2...5C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2C, առավելագույնը՝ 25...27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...35 մմ):
[b]Լոռու մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14...16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 28...31C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2 C, առավելագույնը՝ 26...28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32...46 մմ):
[b]Տավուշի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17...19C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 30...35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...7C, առավելագույնը՝ 28...29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ ( նորման` 38...40 մմ ):
Վ[b]այոց Ձորի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21...23C, լեռնային շրջաններում` 15...16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` 37...39C, լեռնային շրջաններում՝ 27...30C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` 10...12C, լեռնային շրջաններում` 3...5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6...7C, լեռնային շրջաններում՝ 0...+1C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34...35C, լեռնային շրջաններում՝ 24...25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 10...15 մմ, լեռնային շրջաններում 22...23 մմ):
[b]Սյունիքի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...23C, նախալեռնային շրջաններում` 14...16 C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 36...39C, նախալեռնային շրջաններում՝ 27...30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 7...10C, նախալեռնային շրջաններում` 4...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7...9C, նախալեռնային շրջաններում՝ 4...5C, առավելագույնը` հովտային շրջաններում 32...34C, նախալեռնային շրջաններում՝ 28...29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13...43 մմ, նախալեռնային շրջաններում 19...61 մմ):
[b]Երևան քաղաք[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 37...39C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...8C, առավելագույնը՝ 34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):
[b]
ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
15801 դիտում
18:00 28-04-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մայիս ամսին. կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը. ԱԻՆ
17371 դիտում
20:25 03-05-2018
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մայիսին. ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
1887 դիտում
16:18 26-02-2015
2015թ. մարտ ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Այս բաժնից
20926 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4627 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է