Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է հեռացնել Բոսին
Դորտմունդի «Բորուսիան» կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Պետեր Բոսին:
54-ամյա հոլանդացին կարող է աշխատանքից հեռացվել մինչև Ծննդյան տոները, եթե թիմը մինչ այդ չհավաքի 30 միավոր:
Պետեր Բոսի գլխավոր փոխարինող է համարվում «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:
Նշենք, որ «Բորուսիան» Բունդեսլիգայում 6 խաղ անընդմեջ հաղթանակ չի տանում:


