Կարող են հեռացնել հերոսների նկարները պատերից, բայց չեն կարող հեռացնել նրանց անունները մեր հիշողությունից. Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
2020 թվականի այս օրը սկսվեց պատերազմը։ Հայրենիքի պաշտպանության համար մարտերում մեր տղաներն արեցին հնարավորինն ու անհնարը։ Ինքս լինելով առաջնագծում՝ ականատեսն եմ եղել այդ սխրանքներին։
Ոչինչ չի մոռացվել։ Ոչ ոք չի մոռացվել։
Որքան էլ իշխանությունները փորձեն ջնջել Արցախի հետ կապված մեր հիշողությունն ու տղաների սխրանքի պատմությունները՝ ընդհուպ դպրոցներից հեռացնելով փառքի անկյունները, իսկ հանրային վայրերից՝ նրանց պատկերները, պատմությունը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջվել։
Կարող են հեռացնել նկարները պատերից, բայց չեն կարող հեռացնել նրանց անունները մեր հիշողությունից։
Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ։
Եվ մենք մեր սերունդների առաջ պարտք ունենք՝ փոխանցելու արժանապատիվ ու անվտանգ պետություն, որտեղ հերոսներին հիշելը ոչ թե արգելված կլինի, այլ պետական քաղաքականություն։ Այսպե՛ս են հաղթում։
Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանության համար ընկած մարտիկներին։