3764 դիտում
10:39 28-11-2017
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը տալիս է կյանքը բարեփոխելու լայն հնարավորություններ. Սվիտալսկի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ Երևանում հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կախարդական փայտիկ չէ, սակայն այն տալիս է հայաստանյան կյանքը բարեփոխելու լայն հնարավորություններ, և կա աշխատանքի մեծ տեղ: Դեսպան Սվիտալսկին շոշափում է, անշուշտ, առանցքային խնդիր:
Շատ կարևոր է, իհարկե, Հայաստան-ԵՄ համաձայնագրի առնչությամբ համընդհանուր ոգևորության պայմաններում՝ անկասկած միանգամայն արդարացի, երկար սպասված ոգևորության պայմաններում, այդուամենայնիվ, հոգ տանել սպասումների, այսպես ասած, չափազանցված գերաստիճան չունենալու, գերաճ չունենալու կամ չգեներացնելու համար, որպեսզի հետո կարճ ժամանակ անց հանրության մոտ չառաջանա խոր հիասթափություն:
Վերջին հաշվով, ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարման ընթացքը, այլ նաև, ըստ էության, Հայաստանի եվրոպական հեռանկարներն ու արդիականացումը էապես կախված են այն բանից, թե որքանով հասարակական տրամադրվածությունը, տրամադրությունն ու էներգետիկան կլինեն կենսունակ, ոգևորող մթնոլորտ: Իսկ դրա համար, անշուշտ, շատ կարևոր է, որ Հայաստանի հանրությունը Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ընկալի ըստ էության, այսինքն՝ հանրությանն այն ներկայացվի ըստ էության, առանց գույները առանձնապես խտացնելու, կամ առանց վարդագույն և կախարդական ապագայի մասին առասպելաբանության:
Դա թույլ կտա հանրությանը զերծ պահել ծայրահեղություններից, այսինքն՝ տրամադրությունների ծայրահեղությունից, և ըստ այդմ՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ու Հայաստանի եվրոպական հեռանկարների հարցում ունենալ իսկապես պրագմատիկ աջակիցների և համախոհների բավական մեծ շերտ: Մյուս կողմից՝ այդ խնդիրը լուծելու համար ամենևին բավարար չէ այն, որ մարդկանց հորդորեն ավելորդ սպասումներ չունենալ:
Այո՛, ավելորդ սպասումներ ունենալ պետք չէ, պետք է աշխատել, պետք է ջանալ համաձայնագիրը դարձնել իրականություն, սակայն, մյուս կողմից, մարդիկ նաև պետք է իրենց ակտիվության և ոգևորության շարունակման համար տեսնեն, որ պայմանագիրը ստորագրող կողմերը, այդ թվում՝ ԵՄ-ն, ջանք չեն խնայում, որպեսզի Հայաստանի քաղաքացիները զգան համաձայնագրի ստորագրման և հետագայի շոշափելի արդյունքը: Հակառակ պարագայում, եթե հանրային շերտերը զերծ մնան հիասթափությունից, ապա նվազագույն դեպքում կդառնան պարզապես անտարբեր՝ թե՛ համաձայնագրի իմպլեմենտացիայի, թե՛ ընդհանրապես եվրոպական հեռանկարների հարցում: Իսկ դրա հետևանքն առանձնապես չի տարբերվի հիասթափության հետևանքից, երկու դեպքում էլ էապես կնվազի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ՕԳԳ-ն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1595 դիտում
13:32 22-07-2019
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Պյոտր Սվիտալսկի․ News.am
2295 դիտում
14:29 24-10-2016
ԵՄ-ՀՀ բանակցվող նոր համաձայնագիրը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին. Պյոտր Սվիտալսկի
7597 դիտում
17:58 06-09-2017
Եվրամիությունը «թուղթն ու թանաքը» պատրաստում է Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու համար. Սվիտալսկի
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»