Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Պյոտր Սվիտալսկի․ News.am
Մենք այս պահին գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար հուշում են, որ այդ պնդումն իսկապես կշիռ ունի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Գրում է [url=https://news.am/arm/news/525112.html]News.am[/url]-ը։
«Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երևանում. մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասաց դեսպանը:
Սվիտալսկին նշեց, որ նշանակալիորեն մեծացել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մակարդակը: Դեսպանը նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունն ավելացվել է:
Դեսպանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով, հարցվածների 92%-ը նշել են, որ ՀՀ- ԵՄ հարաբերությունները ճիշտ և լավ ուղղու վրա են:
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/525112.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։