211652_close_icon
views-count10497 դիտում article-date 21:34 27-11-2017

Հարի Նևիլ. Մանչեսթերյան դերբիում ինչ որ բան կպատահի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Հարի Նևիլը գնահատել է թիմի հնարավորությունները չեմպիոնի տիտղոսի համար: «ՄՅՈւ»-ն ամենամոտն է «Մանչեսթեր Սիթիին» և չեմ կարծում, որ «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Արսենալը» կամ «Չելսին» կկարողանան այս մրցաշրջանում իրական պայքար մղել: «Մանչեսթեր Յունայթեդը» ամենավտանգավոր հետապնդողն է, սակայն նրանք պետք է մոտենան առաջատարին, տարբերությունը մեծ է: «Սիթին» իսկապես հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում, դա թոփ-մակարդակ է: Կարևոր է հավատ ունենալ, որ երկու շաբաթ հետո դերբիում ինչ որ բան կպատահի: «ՄՅՈւ»-ն պետք է միայն հաղթանակի մասին մտածի «Սիթիի» նկատմամբ», ասել է Նևիլը: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակներում՝ դեկտեմբերի 10-ին:

Նմանատիպ նյութեր