Ֆերգյուսոնը անձամբ շնորհավորել է Գվարդիոլային մանչեսթերյան դերբիում հաղթանակի առթիվ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/10/95194/]խաղից[/url] (1:2) հետո հանդիպել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:
Շոտլանդացի մասնագետը հանդիպմանը հետևում էր «Օլդ Թրաֆորդի» տրիբունայից, իսկ խաղից հետո հանդերձարանի ճանապարհին Գվարդիոլային շնորհավորել է հաղթանակի առթիվ:
Դրանից հետո Ֆերգյուսոնը մի քանի րոպե զրուցել է Գվարդիոլայի հետ: