Մանչեսթերյան դերբիում «Յունայթեդ»-ը խայտառակ պարտություն կրեց. տեսանյութ
Անգլիայի առաջնության 28-րդ տուրի հետաձգված խաղում միմյանց հետ մրցեցին մանչեսթերյան երկու ակումբները: «Մանչեսթեր Յունայթեդ» -ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումն ավարտվեց «քաղաքայինների» 3:0 հաշվով հաղթանակով: Արդեն առաջին րոպեին Էդին Ջեկոն առաջ մղեց «Սիթի»-ին: 56-րդ րոպեին Բոսնիայի հավաքականի խաղացողը դարձավ դուբլի հեղինակ: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Յայա Տուրեն: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի շրջանակում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, ընդ որում միևնույն 0:3 հաշվով:
Մանուել Պելեգրինիի սաները 29 խաղից հետո իրենց ակտիվում ունեն 66 միավոր և ներկայումս մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ տեղը: Դեվիդ Մոյեսի թիմը 51 միավորով զաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»`0:3
Գոլեր` Ջեկո 1', 56', Տուրե 90'