211652_close_icon
views-count5389 դիտում article-date 12:56 27-11-2017

ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված առաջարկներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հոկտեմբերի 27-ի նիստում քննարկվել է 2016 թվականի ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ) հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության, դատավարական ղեկավարման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության վիճակը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանացել արձանագրված դեպքերի կրիմինոլոգիական վերլուծության արդյունքներով այդ հանցատեսակի կանխարգելման խնդիրների բացահայտումը, այդ ուղղությամբ աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից՝ պայմանավորված այդպիսի շենքերի գերակշռությամբ: Մարզերում նման հանցագործությունների մեծ մասը կատարվել է առանձնատներից: 45%-ից ավելի դեպքերում, բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունները կատարվել են գիշերային ժամերին՝ 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Վերլուծության արդյունքները նաև ցույց են տվել, որ առավել գերակշիռ մաս են կազմում այն բազմաբնակարան շենքերի բնակարաններ ապօրինի մուտք գործելով կատարված գողությունները, որոնց մուտքի դռները բացակայել են կամ հնամաշ են, հագեցած չեն ժամանակակից, կոդավորվող փականով, շքամուտքերում բացակայում է լուսավորությունը, գերակշիռ դեպքերում՝ նաև տեսաձայնագրող սարքերը: Մինչդեռ, շքամուտքի դուռը կոդավորված փականով համալրելը բազմաբնակարան շենք անձի ֆիզիկական ներթափանցումը կանխելու երաշխիք է, իսկ տեսաձայնագրող սարքի և լուսավորության առկայությունը կարող է էապես կանխարգելիչ նշանակություն ունենալ բազմաբնակարան շենքի բնակարաններից գողություն կատարելու համար, ինչպես նաև նպաստել գողությունից հետո հանցագործությունն արագ բացահայտելուն: ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Երևանի քաղաքապետին առաջարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ, [b]հնարավոր սեղմ ժամկետում քննարկել Երևանի վարչական տարածքում, մարզային բնակավայրերում գտնվող բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության վերոնշյալ միջոցներով կահավորելու հարցը և այդ ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:[/b] ՀՀ ոստիկանապետին հասցեագրված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է ավելի ուժեղացնել ոստիկանության ծառայությունների, այդ թվում պարեկապահակային ծառայության աշխատանքների ինտենսիվությունը՝ կապված բնակարանային գողության կատարման համար առավել կրիմինոգեն վայր հանդիսացող ամառանոցային տարածքները, ինչպես նաև բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հետ: Բացի դրանից՝ առաջարկվել է գնահատել օպերատիվ-փնտրողական և նախնական օպերատիվ ստուգման աշխատանքների փաստացի իրականացման իրական վիճակը, այդ աշխատանքների իրականացման մեթոդիկան ու տակտիկան և գտնել դրանց արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված լուծումներ: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր