Կնշվի լեգենդար 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակը
5-րդ բրիգադը 1989-94 թվականների Արցախյան պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության բանակից հետո ամենամեծ բանակային կազմավորումն է եղել:
Բրիգադի կազմում ընդգրկվել են Հանրապետության բոլոր տարածքների երկրապահ կամավորական ջոկատներ, գումարտակներ:
Բրիգադն ունեցել է երեք հաղթական ռազմերթ՝ ազատագրելով ու պաշտպանելով Արցախի ավելի քան 80 բնակավայր, այդ թվում՝ Մարտակերտ, Հադրութ, Ֆիզուլի խոշոր քաղաքները՝ հարակից գյուղերով:
Բրիգադի օրվա տոնական միջոցառումները կանցկացվեն վաղը՝ նոյեմբերի 28-ին.
Ժամը 10:00 Ծաղկադրում Եռաբլուրում:
Ժամը 11:30 Այցելություն Մայր տաճար: