211652_close_icon

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը լրացուցիչ ժամանակում պարտվեց Դանիային

views-count6245 դիտում article-date 22:56 26-11-2017
Բասկետբոլի Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 71։78 հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն։ Խաղն ընթացավ բավականին թեժ պայքարում։ Առաջին և երկրորդ քառորդներում մեր թիմն առավելություն ուներ մրցակցի նկատմամբ (19-18 և 21-13)։ Սակայն, մեծ ընդմիջումից հետո դանիացիներն ակտիվացան ու հաղթեցին երրորդում։ Մրցակիցը չորրորդ քառորդում նաև առաջ անցավ ընդհանուր հաշվի մեջ։ Վերջին վայրկյաններին մեր ընտրանուն հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 69-69 և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Ցավոք, հայ բասկետբոլիստները զիջեցին նաև լրացուցիչ ժամանակում։ Հայաստանի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցեց Քրիս Յանկու Օսկիյանը, որն այսօր առավոտյան էր միացել թիմին։

Նմանատիպ նյութեր