ԱԱ-2018. Հայաստանը պարտվեց Դանիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտություն կրեց Դանիայից՝ 1:4:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ընթացած հանդիպումը շատ խոստումնալից սկսվեց մեր թիմի համար. արդեն 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը:
Սակայն դրանից հետո դանիացիները խաղը վերցրեցին իրենց վերահսկողության տակ, տարածքային և խաղային մեծ առավելություն ունեին, ինչն էլ վերածվեց գոլերի. 1-ին խաղակեսում Դիլեյնին հավասարեցրեց հաշիվը, Էրիկսենը տուգանային հարվածից առաջ մղեց Դանիային:
2-րդ խաղակեսում Դիլեյնին ևս երկու գոլ խփեց ու հեթ տրիկի հեղինակ դարձավ:
Այս հաղթանակից հետո Դանիան վաստակեց 16 միավոր, հավասարվեց առաջատար Լեհաստանին, որը մեկ խաղ պակաս ունի և այսօր երեկոյան կընդունի Ղազախստանի հավաքականին: Հայկական թիմը 6 միավորով մնաց 5-րդ տեղում:
ԱԱ-2018. Հայաստան-Դանիա՝ 1:4
Կորյան, 6 – Դիլայնի, 17, 82, 90+3, Էրիկսեն, 29