211652_close_icon

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է

views-count17182 դիտում article-date 20:43 24-11-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր