211652_close_icon
views-count24512 դիտում article-date 17:11 24-11-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնանկ է արել Գառնիկ Ալեքսանյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գառնիկ Ալեքսանյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1062-Ն որոշման 1-ին կետը՝ Գառնիկ Ալեքսանյանին 2017 թվականի նոյեմբերի 27-ից ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»:

Նմանատիպ նյութեր