Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է արել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական.
Որոշաման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Էդուարդ Ներսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արամ Վարդևանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի ավագ օգնական։
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արամ Վարդևանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից»։