Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է արել կառավարությունում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Կ. Կարապետյանի մեկ այլ որոշմամբ՝ Կարինե Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։