Օզիլը «Բարսելոնայում» ցանկանում է տարեկան 10 մլն եվրո ստանալ
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»:
Գերմանացի ֆուտբոլիստն արդեն ներկայացրել է իր պահանջները կատալոնական ակումբի ղեկավարությանը: Մասնավորապես, Օզիլը «Բարսայում» ցանկանում է տարեկան մաքուր 10 մլն եվրո վաստակել:
Ակումբում նման պայմանները ընդունելի են համարում, քանի որ Օզիլի տրանսֆերը ձմռանը կարող է էժան նստել՝ ավարտվող պայմանագրի պատճառով: Նշվում է, որ «Արսենալը» «Բարսելոնայից» պահանջում է մոտ 20 մլն եվրո:
Բացի այդ, լոնդոնցիները գերադասում են 29-ամյա Օզիլին վաճառել Իսպանիա, քան՝ բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ», որը նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստին: