«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալ Էրկուտ Սոգութը հույս է հայտնել, որ ֆուտբոլիստը կխաղա թուրքական «Ֆեներբահչեյում»:
«Օզիլը ոչ թե պարզապես «Ֆեներբահչեյի» երկրպագու է, նա ֆանատիկն է: Թուրքիայում կա կխաղա միայն «Ֆեներբահչեյում»: Հուսով եմ, դա տեղի կունենա:
Սխալ կլիներ կոնկրետ ասել, թե երբ և ինչպես դա կլինի, բայց հուսով եմ, որ դա տեղի կունենա: Օզիլի վերջին թվիթերյան գրառումներից հետո բոլորն էլ հասկանում են, թե ինչ է նրա ուզածը», ասել է գործակալը: