Մեսութ Օզիլը ցանկանում «Բարսելոնա» տեղափոխվել
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը որոշել է ևս 2 տարով չերկարաձգել թիմի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2018թ. ամռանը:
27-ամյա գերմանացին լոնդոնցիների ղեկավարությանը հայտնել է, որ չի տեսնում իր ապագան «Արսենալում», հայտնում է Marca-ն:
Օզիլի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան», որը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ: Սակայն Իսպանիայում Օզիլին ձեռք բերելու առաջնահերթ իրավունքը պատկանում է «Ռեալին»:
Նշենք, որ այս մրցաշրջանում Օզիլը ԱՊԼ-ում` «Արսենալի» կազմում 23 խաղ է անցկացրել, խփել 4 գնդակ և կատարել 16 գոլային փոխանցում: