211652_close_icon
views-count2580 դիտում article-date 20:32 23-11-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 22-ից 23-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել են 10-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 9, խարդախության 4, ապօրինի ծառահատման 2, անձի առևանգման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր