211652_close_icon
views-count1317 դիտում article-date 16:49 23-11-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նոյեմբերի 23-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (5-րդ հարկ) իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 23-ին, ժամը 08:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին (60 տարեկան) իր բնակարանից (10-րդ հարկ) իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր