Պուտինն առաջարկել է Սիրիայի «վերածննդի» համալիր ծրագիր մշակել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Հասան Ռուհանիին առաջարկել է Սիրիան վերականգնելու ծրագիր մշակել և կյանքի կոչել այն, հաղորդում է Ria Novosti-ն։
«Հաշվի առնելով փլուզումների հսկայական ծավալը՝ կարելի էր Սիրիայի վերածննդի համար համատեղ ծրագիր մշակել»-, Իրանի ու Թուրքիայի նախագահներին ասել է ՌԴ նախագահը։