Ուկրաինայի ՆԳՆ-ն առաջարկում է դպրոցականների համար ռազմական պատրաստվածության ծրագիր մշակել
Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն գտնում է, որ անհրաժեշտ է երկրի բոլոր դեռահասներին հետ առկա իրավիճակի հետ կապված ռազմական պատրաստվածության դասեր անցկացնել, ներառյալ՝ հրազենից կրակելը:
«Մեզ պետք է ամրապնդել մեր մարտունակությունը և պաշտպանունակությունը բոլոր ուղղություններով, ինչպես դա եղել է Խորհրդային Միության տարիներին գործող դպրոցներում և մոռացվել»,-ասել է նա «ԲՏԲ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: