Վրաստանի իշխանությունները Դարյալի կիրճում մնացած մարդկանց տարհանելու ծրագիր են մշակել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ շտաբ, որը Դարյալի կիրճից մարդկանց տարհանելու պլան է մշակել: Այս մասին հաղորդում է Georgia Online-ը՝ հղում անելով Վրաստանի Տարածքային զարգացման նախարարության մամլո ծառայությանը:
«Մշակվել է մարդկանց տարհանելու հատուկ պլան, ովքեր չեզոք գոտում տեղի ունեցած սողանքների պատճառով մնացել են այնտեղ: Քննարկվել են աղետների հետևանքների վերացմանն առնչվող հարցեր: Կազմվել են փրկարարական և մաքրման աշխատանքների հետ կապված հետագա ուղղությունները»,-նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Դարյալի կիրճում սողանքների հետևանքով [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/22/24048/]փլուզում [/url]է տեղի ունեցել: Արգելափակվել է Վրաստանը Ռուսաստանին կապող ավտոմայրուղու երթևեկությունը, Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: