Թբիլիսիում ավարտվել է հատուկջոկատայինների՝ 24 ժամ տևած հակաահաբեկչական օպերացիան. կա զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Գաբրիել Գարոսի անվան փողոցում մոտ 24 ժամ տևած հակահաբեկչական օպերացան ավարտվել է։
Ինչպես հաղորդում է GeorgiaOnline-ը, տեղեկությունը հաստատել է Վրաստանի անվտանգության պետական ծառայությունը։
Ներկա պաշտոնական տվյալներով՝ հատուկ օպերացիայի ընթացքում վիրավորվել է 5 ուժային, որոնցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։
Հաղորդվում է նաև, որ շտապօգնության մեքենաներով նշված վայրից դուրս են բերել ևս 3 վիրավորների։