1069 դիտում
21:02 21-03-2023
Կրեմլում ավարտվել են Պուտինի և Ցզինպինի` մոտ 3 ժամ տևած բանակցությունները
Կրեմլում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ առաջին մեկուկես ժամվա ընթացքում հանդիպումն ընթացել է նեղ կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով:
Բանակցություններն ընթացել են Կրեմլի Մեծ պալատում: Այնուհետև նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և Ռուսաստանի նախագահի ու Չինաստանի առաջնորդի ամփոփիչ հայտարարությունները:
Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը պատրաստ են համատեղ աշխատանքային մարմին ստեղծել Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման համար:

Նմանատիպ նյութեր
13983 դիտում
18:23 22-11-2017
Թբիլիսիում ավարտվել է հատուկջոկատայինների՝ 24 ժամ տևած հակաահաբեկչական օպերացիան. կա զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1341 դիտում
16:39 26-01-2022
Թոմաս Բախը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ
Այս բաժնից
682 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
847 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել