ԱՄՆ-ն հատուկջոկատայինների է ուղարկել Ֆիլիպիններ՝ Մարավի քաղաքը ԻՊ-ից ազատագրելու համար
Ֆիլիպինների իշխանությունների խնդրանքով Միացյալ Նահանգները հատուկ ջոկատայիններ է ուղարկել Ֆիլիպիններ, որպեսզի վերջիններս օգնեն «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից զավթված Մարավա քաղաքը հետ գրավել, հաղորդում է Reuters-ը։
«Ֆիլիպինների կառավարության խնդրանքով ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը օգնում են Մարավիի օպերացիայում և ցամաքում աջակցում Ֆիլիպինների հրամանատարներին»,-Reuters-ին հայտնել է Մանիլայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը։
Առավել մանրամասն դեսպանատանը հրաժարվել են պատմել իրադարձությունների ընթացքի մասին։