211652_close_icon
views-count4902 դիտում article-date 18:04 22-11-2017

Նիկշա Բավցևիչի պարզաբանել է Ռայան Բոաթրայթի Հայաստանի հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը որոշում է կայացրել ազգային թիմի կազմ վերադաձնել Ռայան Բոաթրայթին: Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝ գլխավոր մարզիչը երկար զրույց է ունեցել Ռայանի հետ: Վերջինս ներողություն է խնդրել իր պահվածքի համար. «Նոյեմբերի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, ես և ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը հայտարարեցինք, որ Ռայան Բոաթրայթը հեռացված է ազգային հավաքականից ոչ մարզական պահվածքի համար: Խաղացողը իրոք հեռացվել էր ազգային թիմից և պետք է հեռանար նաև Հայաստանից նոյեմբերի 21-ի երեկոյան: Նա հավաքականից հեռացվել էր ինձ վիրավորելու, ինչպես նաև մարզական ռեժիմը խախտելու համար: Ես և Ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էինք, որ նման իրավիճակում անհնար է նրա՝ հավաքականում մնալը, այնուամենայնիվ, խաղացողը երեկ երկար զրույց ունեցավ ինձ հետ, խորապես զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց ողջ թիմից և խնդրեց իրեն ևս մեկ հնարավորություն տալ` հանդես գալ հավաքականում: Մարզչական շտաբը և ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեցին ընդառաջել խաղացողին և նրան նորից ընդգրկել հավաքականի կազմ ՝ պայմանով, որ այլևս նման բան չի կրկնվի բասկետբոլիստի կողմից: Ես բազմիցս ասել եմ իմ թիմին, որ կարգապահությունը և միմյանց հանդեպ հարգանքը շատ կարևոր է մեզ համար, մենք ներկայացնում ենք ազգային հավաքական, և պետք է զգույշ լինենք մեր գործողություններում: Հույս ունեմ, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի Հայաստանի հավաքականում»,- ասել է Նիկշա Բավցևիչը: Այժմ Ռայան Բոաթրայթը ազգային թիմի հետ Ալբանիայում է և պատրաստվում է առաջիկա խաղերին:

Նմանատիպ նյութեր