5287 դիտում
20:48 18-08-2017
Նիկշա Բավցևիչ. Մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը
2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վաղը սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Միայն այս հանդիպումից հետո պարզ կդառնա, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջիկա որոշիչ խաղի մասին.
«Բոսնիա և Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Վաղը մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին և որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք:
Բայց, մյուս կողմից մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետև այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա և Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: և, մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին»,- նշեց Բավցևիչը:
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ Հայաստան չի ժամանել թիմի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշևիչը: Նիկշա Բավցևիչը կարծիք հայտնեց, թե որքանով դա կանդրադառնա այս հանդիպման վրա.
«Ցավոք, Բոսնիայի գլխավոր մարզիչն առողջական խնդիրներ ունի և չի կարողացել գալ խաղին: Մենք վաղեմի գործընկերներ ենք, Վույոշևիչը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին»,- ասաց Նիկշա Բավցևիչը:
A խմբի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովիա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ): Խաղը կմեկնարկի 20:00-ին:
Նմանատիպ նյութեր
4304 դիտում
17:03 07-08-2017
Նիկշա Բավցևիչ. Առաջ ենք շարժվում խաղից խաղ
6189 դիտում
13:18 16-08-2017
Նիկշա Բավցևիչ. Հաղթանակի դեպքում մենք կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում
1701 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ