211652_close_icon
views-count2846 դիտում article-date 17:15 22-11-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 21-ից 22-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։ Բացահայտվել է գողության և խարդախության 7-ական, յուրացման 4, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր