Քաթարը ճանաչվել է 2017-ի աշխարհի ամենահարուստ երկիրը
2017 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ աշխարհի ամենահարուստ երկիր է ճանաչվել Քաթարը։ Բնակչության 1 շնչի համար նրա տարեկան ՀՆԱ-ն կազմում է 124.930 դոլար։ Այդ մասի հայտնում է newsru.co.il-ը՝ հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամին։
Երկրորդ տեղում է հայտվել Մակաոյի ինքնավար մարզը՝ 114.43 դոլար ցուցանիշով, երրորդում Լյուքսեմբուրգն է՝ 109.190 դոլար ցուցանիշով։
Նրան հաջորդում են Սինգապուրը, Բրունեյը, Իռլանդիան, Նորվեգիան, Քուվեյթը, ԱՄԷ-ն և Շվեյցարիան՝ 61.360 դոլր ցուցանիշով։
ԱՄՆ-ն հայտնվել է 13-րդ հորիզոնականում։