Լյուքսեմբուրգը դարձել է ԵՄ ամենահարուստ երկիրը. երկրորդ տեղում Իռլանդիան է
Լյուքսեմբուրգը դարձել է ԵՄ ամենահարուստ երկիրը՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ մասնաբաժնի հաշվարկով։
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այս մասին են վկայում «Eurostat» վիճակագրական ծառայության տվյալները։
Հաշվետվությունում ներկայացվում են ԵՄ 28 անդամ երկրների, ինչպես նաև ոչ անդամ Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և անդամակցության 5 թեկնածու երկրների (Չեռնոգորիա, Մակեդոնիա, Ալբանիա, Սերբիա և Թուրքիա) և մեկ պոտենցիալ թեկնածուի՝ Բոսնիա Հերցեգովինայի տվյալները։
Հաղորդագրությունում ասվում է, որ երկրորդ տեղում է Իռլանդիան, որին հաջորդում է Հոլանդիան։
Ամենացածր ցուցանիշներն ունեն Բուլղարիան և Ռումինիան։