5641 դիտում
12:52 11-05-2017
Forbes-ը հրապարակել է 2017 թվականի ամենահարուստ ռեպպերների ցուցակը
Forbes ամսագրի վարկածով՝ 2017 թվականի ամենահարուստ ռեպպերը համարվում է ամերիկացի Շոն Քոմբսը, ում բեմական կեղծանունը Diddy է։ Վերջինիս կարողությունը կազմում է 820 մլն դոլար, նա զբաղեցնում է աղյուսակի առաջին հորիզոնականը։
Երկրորդ տեղում ռեպպեր Շոն Քարթերն է՝ Բեյոնսեի ամուսին Jay Z-ն։ Նրա կարողությունը գնահատվում է 810 մլն դոլար։
Երրորդ հորիզոնականում հայտնվել է Անդրե Յանգը՝ Dr. Dre-ն, ում կարողությունը գնահատվել է 740 մլն դոլար։
Չորրորդում Բրայան Ուիլյամսն է՝ Birdman-ը, նրա կարողությունը կազմում է 110 մլն դոլար և հինգերորդում Օբրի Գրեմն է՝ Drake-ը՝ 90 մլն դոլար կարողությամբ։
Շոն Քոմբսը, բացի ստեղծագործական գործունեությունից, զբաղվում է հագուստի արտադրությամբ /Sean John/, ունի մասնաբաժին Ciroc-ում և Revolt TV-ում։
Շոն Քարթերին է պատկանում Roc Nation ընկերությունը, որը զբաղվում է նաև համերգների կազմակերպչական աշխատանքներով, ունի գրասենյակներ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Լոնդոնում։
Jay-Z-ն սպորտային բարերի և ակումբների ցանցի համասեփականատեր է, ներդրող՝ Carol’s Daughter պարֆյումերիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, նաև համասեփականատերն է Brooklyn Nets բասկետբոլային ակումբի և Tidal սերվիսի։
Նմանատիպ նյութեր
3012 դիտում
17:35 28-05-2021
Forbes-ը հրապարակել Է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը
2011 դիտում
20:12 21-08-2015
Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը
1592 դիտում
16:03 15-11-2014
Ամենահարուստ ահաբեկչական խմբավորումն «Իսլամական պետությունն» է. Forbes
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10522 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am