Ռուսաստանը սպասում է Սիրիայում ՌԴ դեսպանատան վրա կատարված հարձակմանը ՄԱԿ ԱԽ-ի արձագանքին
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ՌԴ դեսպանատան վրա կատարված հերթական հարձակումը սադրանք է և չի ազդի Սիրիայում ահաբեկչական օջախը ոչնչացնելու Մոսկվայի վճռականության վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ ռուսական կողմը հույս է հայտնում նաև, որ ՌԴ-ի գործընկերները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում համապատասխան արձագանք ու գնահատական կտան տեղի ունեցածին։
Նշենք, որ շենքը գնդակոծվել է այսօր առավոտյան։
«Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս ունի, որ սիրիական հակամարտության հարցում ՄԱԿ ԱԽ-ում ակտիվորություն ցուցաբերող արևմտյան գործընկերները քաջություն կունենան, որպեսզի չլռեն, այլ համապատասխան գնահատական տան միջադեպին, երբ վտանգի տակ է հայտնվել ռուս դիվանագետների կյանքը»,-ասված է հայտարարության մեջ։