Չեխիայում մահացել է հանրահայտ թենիսիստուհի Յանա Նովոտնան
Հանրահայտ չեխ թենիսիստուհի Յանա Նովոտնան մահացել է 49 տարեկան հասակում Վերջին տարիներին նախկին մարզիկը տառապում էր քաղցկեղից և վախճանվել է Չեխիայի իր տանը:
Նովոտնայի մահվան մասին հայտարարել է Կանանց Թենիսի Ասոցիացիան (WTA): «Յանան ոգեշնչում էր մարդկանց՝ կորտում և նրա սահմաններից դուրս: Նրա աստղը միշտ վառ է մնալու WTA-ի պատմության մեջ», նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Իր 14-ամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Նովոտնան WTA-ի 24 չեմպիոնական տիտղոս է նվաճել, իսկ զուգախաղերում՝ 76 տիտղոս:
Նա 12 անգամ Մեծ Սաղավարտի մրցաշարերում հաղթող է դարձել զուգախաղերում, սակայն Նովոտնայի կարիերայի գագաթնակետը դարձավ նրա հաղթանակը 1998թ. Ուիմբլդոնի կանանց անհատական մրցաշարում:


