211652_close_icon
views-count1243 դիտում article-date 16:09 15-09-2024

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մամուլի ասուլիս կտա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:30-ին, «Ինկորտ» թենիսի ակումբում (հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, 7/1 շենք) կկայանա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորկ Կարամանուկյանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի մամուլի ասուլիսը:

Էլինա Ավանեսյանը թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը և վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ արդեն իսկ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով միջազգային խոշոր մրցաշարերում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ +374 55 22 01 47/ +374 91 46 49 78 հեռախոսահամարներով: Նույն հեռախոսահամարով խնդրում ենք նաև հաստատել Ձեր մասնակցությունը մամուլի ասուլիսին»։

Նմանատիպ նյութեր