11058 դիտում
17:13 19-11-2017
Թուրքիայում ավարտվել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը. Լավրովն այն արդյունավետ է գնահատել
Անթալիայում ավարտվել է Լավրով-Զարիֆ-Չավուշօղլու եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հաղորդում է IRNA գործակալությունը։
Լավրովը հանդիպումից հետո հայտարարել է, որ այն եղել է արդյունավետ, ձեռք են բերվել պայմանավորածություններ՝ նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների մակարդակով հանդիպմանն ընդառաջ։
«Աշխատանքը արդյունավետ էր, պայմանավորվել ենք բոլոր առանցքային հարցերի շուրջ և նախագահներին կզեկուցենք այն գնահատականները, թե ինչպես առաջ շարժվել և ամրապնդել Աստանայի գործընթացը, որը պետք է ստեղծի էլ ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի ժնևյան գործընթացը, վերջապես, ՄԱԿ ԱԽ-ի 2254 բանաձևի առաջադրած խնդիրների լուծման համար իրական եղանակներ ձեռք բերի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լավրովը։
Նմանատիպ նյութեր
7187 դիտում
15:15 19-11-2017
Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
1234 դիտում
15:58 09-04-2023
Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է
Այս բաժնից
1057 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
829 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
910 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ