Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Զարիֆի և Մևլութ Չավուշօղլուի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Քննարկվում են Աստանայի բանակցությունների ձևաչափով համաձայնեցված Սիրիայի հակամարտության կարգավորմանն առնչվող հրցեր։
Լավրովը հայտարարել է, որ իր կարծիքով՝ այս եռակողմ հանդիպումը կօգնի խթանել կառավարության և ընդդիմության միջև ուղիղ բանակցությունները։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռուհանիի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեթ Էրդողանի եռակողմ հանդիպումը։