Թուրքիան շարունակում է տանկեր տեղակայել Սիրիայի տարածքում
Թուրքիան շարունակում է Սիրիայի անվտանգ գոտիներ ծանր զրահատեխնիակ ուղարկել։ Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Հերթական խմբաքանակն ուղարկվել է Իդլիբ նահանգ։ Դրանք շարժվում են թուրքական Հաթայ նահանգից և հատում սիրիական սահմանը։
Նշվում է, որ ներկա պահին թուրք զինվորականները գտնվում են Աֆրին նահանգի սահմանային հատվածում, որը վերահսկվում է քրդական ջոկատների կողմից։