Ռուսաստանը 28 մարտական ինքնաթիռ է տեղակայել Սիրիայի Լաթաքիա նահանգում. աղբյուր
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ Վաշինգտոնը տեղեկություններ ունի այն մասին, որ սիրիական Լաթաքիա նահանգի ռազմաբազաներից մեկում Ռուսաստանը 28 մարտական ինքնաթիռ է տեղակայել, հաղորդում է France Press-ը:
Մեկ այլ բարձրաստիճան աղբյուր հայտնել է, որ այս պահին նշված ռազմաօդային բազայում են տեղակայվում ևս 20 ռուսական մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնական որևէ արձագանք չի տվել ամերիկյան կողմի հայտարարությանը: