211652_close_icon
views-count130799 դիտում article-date 20:42 18-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ որովայնային առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Ավան վարչական շրջանի բնակիչ, 13-ամյա Էրիկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ երեխան դանակահարվել է Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցի վրա գտնվող նախկին ճեմարանի մոտ, և նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Ավան վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Վոլոդյա Բ.-ն: Հիվանդանոցում էլ բժիշկները հայտնել են, որ Է. Հարությունյանը ի վիճակի չէ բացատրություն տալու: Երեխայի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ տղայի կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր